ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ինն ամիսներին հանրապետություն են ժամանել 402 հազար 223 զբոսաշրջիկներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 370 հազար 731-ի դիմաց (հավելաճի տեմպը կազմել է 8,5 տոկոս):
Ինչպես ՙԱրմենպրես՚-ին տեղեկացրեցին ՀՀ ազգային վրճակագրական ծառայությունից, նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 392 հազար 775 մարդ (2007թ-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ հավելաճի տեմպը կազմել է 7,7 տոկոս): Նշված ժամանակահատվածում հանրապետության 46 հյուրանոցներ եւ հյուրանոցային հանգրվաններ ընդունել են 56 հազար 654 զբոսաշրջիկի (նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի):
Բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում հանգրվանել են 345 հազար 569 զբոսաշրջիկներ: Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների` ՀՀ այցելած զբոսաշրջիկների 25,1 տոկոսն ԱՊՀ երկրներից է եղել, մնացածը` եվրոպական եւ այլ:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանողները կազմել են 17,6 տոկոս, ԵՄ երկրներից` 38,5 տոկոս, ԱՄՆ-ից` 17,3, Իրանից` 6, Թուրքիայից` 1,3, Կանադայից` 1,5 տոկոս: Զբոսաշրջային կազմակերպությունների միջոցով Հայաստանից մեկնել է 8 հազար 931 մարդ (նախորդ տարվա համեմատ 7,6 տոկոսով ավելի). 383 հազարը 844 երկրից դուրս է եկել ինքնուրույն:
Հանրապետության տարածքում տեղաբաշխված կոլեկտիվ եւ անհատական զբոսաշրջիկների տեղավորման կացարաններում տեղավորվել են 353 հազար 574 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,5 տոկոսով:
Ներքին զբոսաշրջության մեկնողներից 100 հազար 125-ն ունեցել են գործնական, 173 հազար 729-ը` հանգստի եւ ժամանցի, 52 հազար 266-ը` բուժման, 27 հազար 454-ն` այլ նպատակներ` նախորդ տարվա, համապատասխանաբար, 89 հազար 741-ի, 149 հազար 958-ի, 46 հազար 368-ի եւ 25 հազար 391-ի համեմատ:Tuesday, December 2, 2008
Այս տարվա ինն ամիսներին Հայաստան է ժամանել 402 հազար 223 զբոսաշրջիկ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ինն ամիսներին հանրապետություն են ժամանել 402 հազար 223 զբոսաշրջիկներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 370 հազար 731-ի դիմաց (հավելաճի տեմպը կազմել է 8,5 տոկոս):
Ինչպես ՙԱրմենպրես՚-ին տեղեկացրեցին ՀՀ ազգային վրճակագրական ծառայությունից, նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 392 հազար 775 մարդ (2007թ-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ հավելաճի տեմպը կազմել է 7,7 տոկոս): Նշված ժամանակահատվածում հանրապետության 46 հյուրանոցներ եւ հյուրանոցային հանգրվաններ ընդունել են 56 հազար 654 զբոսաշրջիկի (նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի):
Բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում հանգրվանել են 345 հազար 569 զբոսաշրջիկներ: Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների` ՀՀ այցելած զբոսաշրջիկների 25,1 տոկոսն ԱՊՀ երկրներից է եղել, մնացածը` եվրոպական եւ այլ:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանողները կազմել են 17,6 տոկոս, ԵՄ երկրներից` 38,5 տոկոս, ԱՄՆ-ից` 17,3, Իրանից` 6, Թուրքիայից` 1,3, Կանադայից` 1,5 տոկոս: Զբոսաշրջային կազմակերպությունների միջոցով Հայաստանից մեկնել է 8 հազար 931 մարդ (նախորդ տարվա համեմատ 7,6 տոկոսով ավելի). 383 հազարը 844 երկրից դուրս է եկել ինքնուրույն:
Հանրապետության տարածքում տեղաբաշխված կոլեկտիվ եւ անհատական զբոսաշրջիկների տեղավորման կացարաններում տեղավորվել են 353 հազար 574 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,5 տոկոսով:
Ներքին զբոսաշրջության մեկնողներից 100 հազար 125-ն ունեցել են գործնական, 173 հազար 729-ը` հանգստի եւ ժամանցի, 52 հազար 266-ը` բուժման, 27 հազար 454-ն` այլ նպատակներ` նախորդ տարվա, համապատասխանաբար, 89 հազար 741-ի, 149 հազար 958-ի, 46 հազար 368-ի եւ 25 հազար 391-ի համեմատ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment