Saturday, February 28, 2009

Մարտի 10-ին Թեհրանում կբացվի Տնտեսական Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովը

/PanARMENIAN.Net/ 26.02.2009 - Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովին մասնակցելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտի 10-ին կմեկնի Իրան: Գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն Աֆղանստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թաջիկստանի եւ Իրանի առաջնորդները: Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության անդամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Ծրագրված են նաեւ ՏՀԿ երկրների ղեկավարների հանդիպումները, հաղորդում է Today's Zaman թուրքական թերթը:

No comments: