Wednesday, February 11, 2009

Փետրվարի 16-ին Երեւանում մեկնարկում է «X» հայկական թատերական փառատոնը

/PanARMENIAN.Net/ 10.02.2009 -Փետրվարի 16-ին Երեւանում կկայանա «X» հայկական թատերական փառատոնի բացման արարողությունը, որին մասնակցելու են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 16 թատերական խմբակները: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Թատերական գործիչների ազգային միության կազմակերպած եւ թվով երկրորդ փառատոնը կբացվի Մալյանի բեմադրությամբ եւ կշարունակվի մինչեւ մարտի 2-ը: Փառատոնի նախագահ եւ Հայաստանի Թատերական գործիչների ազգային միության նախագահ Ռուբեն Բաբայանի խոսքով, փառատոնին մասնակցելու են բոլոր թատրոններն ու թատերական միությունները, որոնք հասցրել են ժամանակին ներկայացնել մասնակցության հայտը: Նա ավելացրել է, որ փառատոնի նապատակն է՝ բարձրացնել հայկական թատրոնի հետ կապված հարցերը: Փառատոնի կազմակերպիչներից մեկը՝ թատերական քննադատ Արա Խզմալյանը, նկատել է, որ «X» փառատոնի նպատակն է՝ հանդիսատեսին թատրոն վերադարձնել, ինչը ներկայումս մեծ խնդիր է հանդիսանում: Ի տարբերություն այս փառատոնի, առաջին «X» փառատոնն անցյալ տարի անցկացվեց հասարակական հիմունքներով եւ ընդամենը 7 թատերական խմբակների մասնակցությամբ:

No comments: