Tuesday, February 24, 2009

ՆԱԽ ԲԱՔՎԻ, ՀԵՏՈ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

Lragir. 23-2-2009- Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմաններից հրաժարումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերության վերականգման առումով, անհնար է: Ինչպես տեղեկացնում է Ռեգնումը, այդ մասին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանն ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի խորհրդականը, ասելով, որ դա թուրքական կառավարության կողմից կլինի դավաճանություն հարեւան ժողովրդի նկատմամբ: Խորհրդականն ասել է, որ վերականգնելով հարաբերությունը Հայաստանի հետ, Թուրքիան դա առաջին հերթին համաձայնեցնում է պաշտոնական Բաքվի հետ: Թուրքիայի վարչապետի խորհրդականը հայտարարել է նաեւ, որ Թուրքիայի կառավարությունը եւ երկիրը ներկայացնող պաշտոնական անձինք երբեք չեն գնա բանակցության, որը վնաս է հասցնում Ադրբեջանի շահին, "քանի որ դա մեծ հասկացություն է": Նա նշել է, որ ինչ որ հարցերում զիջումները կլինեն անխուսափելի, սակայն բացառում է, որ Ադրբեջանի հետ չհամաձայնեցված որեւէ հարց կարող է դառնալ բանակցության ընթացքում համաձայնության կետ:

No comments: