Tuesday, February 24, 2009

Հայկական դրոշը ծածանվելու է Երևանի բոլոր ուսումնական հաստատություններում

HayInfo. 23-2-2009- Երևանի բոլոր դպրոցների, մանկապարտեզների և այլ ուսումնական հաստատությունների տարածքներում տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության պետական դրոշներ։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը։ Այդ մասին հաղորդում է Tert.am Ըստ վերջինիս՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում ծածանվելու է տարբեր բարձրության երեքական դրոշ՝ համապատասխանաբար 30, 15 և 10 մետր բարձրությամբ։ Հիշեցնենք, որ փետրվարի կեսերից Երևանի դպրոցներում կիրառվելու է ևս մեկ նորամուծություն. ուսումնական շաբաթը սկսվելու է հայկական հիմնով։ Տվյալ նորամուծությունը բխում է «Հիմնի մասին» օրենքի երրորդ հոդվածից։

No comments: