A1+- 3-3-2009-Երեւանցիների համար այսօրվա սենսացիան դոլարի գնի բարձրացումն էր: Տարադրամի փոխանակման կետերում դոլարը կեսօրին արդեն վաճառվում էր 390-400 դրամով, երբ առավոտյան վաճառքի գինը` 307 դրամ էր:
Դոլարի բարձրացման մասին լուրերը մարդիկ քննարկում են, թե փողոցներում, թե սրճարաններում: Հեռախոսներով են լուրը փոխանցում իրենց հարազատներին եւ ընկերներին: ՚Այսպես էլ պետք է լիներ, քանի որ արհեստականորեն ցածր էին պահում դոլարի կուրսը, իսկ սրանից հետո ինչ կլինի չգիտեմ, միայն նրա համար են ցավում, որ շատ մարդիկ իրենց դոլարները սպառեցին էջան գներով եւ հիմա ամբողջ դոլարը գտնվում է մի քանի մարդկանց ձեռքինՙ,- ասում է Ավետ Բաղդասարյանը:
Իսկ Վահե Մաթեւոսյանն էլ կարծում է, որ միեւնույնն է ոչինչ չի փոխվելու եւ մեր կառավարությունը հատուկ միջոցներով կարողացավ մարդկանց ձեռքներից հավաքել ողջ գումարը:
՚Ես արտագնա աշխատանքից էի վերադարձել, ճիշտ է ոչ շատ մեծ գումարով` դոլարի տեսքով, սակայն արդեն ամբողջ գումարս ծախսել եմ, եւ մնացել միայն թոշակի հույսին, մարդկանց ձեռքին գումար չկա, բարձրացնում էին, թող Նոր տարուց առաջ բարձրացնեին, որ մենք էլ մեր դոլարները ջրի գնով չփոխանակեինք, եթե այդքան մտածում էին մեր մասինՙ,- ասաց Վարդան Սահակյանը:
Հարցվածների մեծ մասն էլ ասում էր, որ սրանով իշխանությունները ուզում են ցույց տալ, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց միեւնույն է, ոչինչ չի փոխվելու. ՚Մի օր կբարձրացնեն, մի օր կիջացնեն, դրանից մեզ ինչ օգուտՙ:
Իսկ Անուշ Լալայանն էլ փոխանցեց, որ իր ընտանիքը դրանից ոչինչ չի շահելու եւ այդ ուղղությամբ ընդհանրապես չի մտածում, քանի որ իրենք դրամով են աշխատավարձ ստանում, որը չի բավականացնում նույնիսկ կոմունալ ծախսերին, ուր մնաց դոլար գնելու կամ վաճառելու մասին մտածեն. ՚Ընդհանրապես թող ուրախանա նա, ով դրսից գումար է ստանում, ես մտածելու ոչինչ չունեմ, միայն վախենում եմ նրա համար, որ ներմուծվող ապրանքների գները կրկին կբարձրանանՙ:
Մեր համաքաղաքացիները կարծում էին, որ բանկերը արդեն գիտեին դոլարի գնի առաջիկայում բարձրացման մասին, այդ պատճառով էլ երկու- երեք օր է դոլար չէին վաճառում:
Thursday, March 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment