Saturday, April 25, 2009

Ստամբուլի հայկական գերեզմանատանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

/PanARMENIAN.Net/ 24.04.2009- Ստամբուլի հայկական գերեզմանատանը, որտեղ թաղված է Հրանտ Դինքը, «Ագոս» թերթի աշխատակիցներն անցկացրել են Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Մոտ քսան հոգի պսակ են դրել Հրանտ Դինքի գերեզմանին եւ սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք` 1894-1896թթ., իրագործված զանգվածային սպանությունների զոհերի հուշարձանին: Հուշարձանը կանգնցեցվել է 1908թ. երիտթուրքերի կողմից: Հայ լրագրողների հետ միասին արարողությանը ներկա էր հրատարակող եւ գրող Ռագիփ Զարաքօղլուն: Հավաքվածները հիշեցին նաեւ 1909թ. Ադանայի կոտորածների զոհերի մասին, գրում է Nouvelles d'Armenie ամսագիրը:

No comments: