Sunday, May 31, 2009

Թուրքիան մտադիր է Եվրոպային իրանական գազ մատակարարել

/PanARMENIAN.Net/ 30.05.2009 - Թուրքիան եւ Իրանը կսկսեն գազատարի շինարարությունը, որով իրանական գազը կփոխադրվի Եվրոպա: Այդ մասին հաղորդել է Թուրքիայում Իրանի դեսպանության պաշտոնական ներկայացուցիչը: 1740 կմ երկարությամբ գազատարով Եվրոպային կմատակարարվի 20,4 մրդ խորանարդ մետր գազ «Հարավային Պարս» հանքավայրից: «Գազատարը Թուրքիայից կանցնի Հունաստան, այնուհետեւ Իտալիա եւ այլ եվրոպական երկրներ», - ասել է Անկարայում Իրանի դեսպանության տնտեսական հարցերի վարչության ղեկավար Ահմադ Նուրանին, ավելացնելով, որ իրանական գազ կարելի է մատակարարել նաեւ Nabucco գազատարով, սակայն այդ մասին համաձայնագիր դեռ չի ստորագրվել, հաղորդում է Reuters-ը:

No comments: