Thursday, December 3, 2009

2009թ. հունվար–հունիս ամիսներին գրանցվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձի 252 դեպք

7or.am. 3-12-2009- ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տրամադրած հաշվետվության տվյալների համաձայն՝ 2009թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 252 դեպքեր։ «7օր»-ի հետ զրույցում ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի աշխատակից Աննա Թոխատյանն ասել է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության 105 և ինքնասպանության փորձի 147 դեպք։

No comments: