Thursday, December 3, 2009

Յուրաքանչյուր հինգերորդ կինը գիրանում է ամուսնությունից հետո

Tert.am. 3-12-2009- Յուրաքանչյուր հինգերորդ կինը գիրանում է մոտ 9,5 կգ–ով ամուսնության առաջին տարվա ընթացքում, հաղորդում է The Daily Mail-ը: Այդ մասին են վկայում բրիտանական գիտնականների հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են մոտավորապես 3 հազ. ամուսնացած կանայք: Հարցման մասնակիցների 42%-ը խոստովանել է, որ կտրուկ գիրության պատճառը ընդհանուր հանգիստ վիճակն է, մինչդեռ 22%-ը կարծում է, որ ամուսնությունից հետո վերացել է տղամարդու վրա տպավորություն թողնելու անհրաժեշտությունը: Ոմանք նշել են, որ ամուսնանալուց հետո չեն հետևել առողջ սննդակարգին: Ամուսնացած կանանցից շատերի հավաստմամբ` նախքան այդ նրբակազմ լինելու գլխավոր դրդապատճառը ամուսնությունը և ամուսնանալու հեռանկարն էր: Ինչպես նշում են գիտնականները, ամուսնության հենց առաջին տարվա ընթացքում կանանց 21%-ի մոտ սկսվել են ընտանեկան վեճեր` հենց գիրության պատճառով:

No comments: