Thursday, December 3, 2009

ԹՈւՐՔԻԱՅԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈւՄ Է

Report.am. 3-12-2009-Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը, ով նաև Եվրամիություն անդամակցելու բանակցություններում ղեկավարում է Թուրքիայի պատվիրակությունը, մի հետաքրքիր սուտ է ասել Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին: «Թուրքիան եղել է առաջին երկիրը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, բայց երբ Հայաստանը ներխուժեց Ղարաբաղ, մենք ստիպված էինք փակել սահմանները»,- ասել է Բաղըշը` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների: Մի կողմ թողնենք «Ղարաբաղ ներխուժելը» և «ստիպված սահմանները փակելը», այս կարգի խոսքեր հաճախ են հնչում տարբեր թուրք պաշտոնյաների կողմից: Հայաստանի Հանրապետության անկախությունը առաջինը ճանաչել է Ռումինիան 1991 թվականի նոյեմբերի 11-ին: Իսկ Թուրքիան Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է դեկտեմբերի 16-ին: Սա առաջին հայացքից կարող է թվալ մանրուք, բայց եթե նույնիսկ սա մանրուք է, փաստ է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյան, ով բանակցություններ է վարում, որ իր երկիրը անդամակցի Եվրամիությանը, սուտ է խոսում: Եվ կարևոր չէ, արդյոք նա անում է դա դիտմամբ, թե անտեղյակությունից:

No comments: