Thursday, December 3, 2009

ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում

/PanARMENIAN.Net/ 02.12.2009 - Մադրիդյան փաստաթղթի վերջնական համաձայնեցումից հետո Լեռնային Ղարաբաղը անպայման բանակցությունների սեղանի շուրջ կնստի: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանային խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը Երեւանում կայացած ԼՂՀ-ի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Պատգամավորի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ յուրաքանչուր պայմանագիր անընդունելի է հայկական կողմի համար, եթե նրա տակ չլինեն ԼՂՀ-ի ղեկավարության ստորագրությունները: Իր հերթին, Արման մելիքյանը նշել է, որ նույնիսկ Հայաստանը դիտարկում է ԼՂՀ-ն, որպես ուղղակի տարածություն, եւ ոչ թե որպես անկախ պետություն, որի ժողովուրդը վաղուց արդեն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը: Այդ բանի հետ չհամաձայնվեց Գագիկ Մելիքյանը, նշելով, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ հանդիսանում է անկախ պետություն: «ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի տարբերությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, որը ինքնորոշվել է ԽՍՀՄ-ից, իսկ ԼՂՀ-ն` ոչ: Սակայն դա ժամանակի հարց է, եւ մենք կհասնենք Արցախի ճանաչմանը», - ասել է Գագիկ Մելիքյանը:

No comments: