Thursday, December 3, 2009

«Մաֆիոզ» թանգարան

Report.am. 3-12-2009- Իտալական Սալեմի քաղաքում կբացվի հերթական թանգարանը` նվիրված սիցիլիական մաֆիային, որտեղ որպես ցուցանմուշ կներկայացվի իրական` կենդանի մաֆիոզ: Թանգարանի բացման գաղափարը քաղաքաապետին է պատկանում, ով դեռ գարնանը բնակիչներին էր ներկայացրել նկարչուհի Ֆլավիա Մանտովանիի «Մաֆիոզ դեմքեր» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էին մաֆիայի 20 հանրահայտ ներկայացուցիչներ: Իսկ այս թանգարանի ամենաթանկարժեք «ցուցանմուշը» թերևս կլինի մաֆիայի ամենածեր ներկայացուցիչը` 97 տարեկան, ով արդեն տառապում է ծերունական սակավամտությամբ: Գաղափարի հեղինակը վստահ է, որ համապատասխան ցուցատախտակուվ ծերուկը բավական ուշագրավ կլինի: Մաֆիան շարունակում է մնալ Սիցիլիայի թիվ մեկ «բրենդը». աշխարհի զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է այս կղզի` հենց մաֆիայի շունչը զգալու նպատակով:

No comments: