Thursday, December 3, 2009

ԱՄՆ-ը սպառնում է մինչև տարեվերջ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Tert.am. 3-12-2009- Վաշինգթոնը պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ, եթե մինչև տարեվերջ որևէ առաջընթաց չնկատվի կողմերի բանակցություններում: Մասնավորապես, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, պատժամիջոցները կկիրառվեն, եթե Իրանի միջուկային ծրագրում առաջընթաց ձեռք չբերվի, հաղորդում է newsru.com-ը: Միևնույն ժամանակ, պաշտոնական Մոսկվան կարող է սատարել պատժամիջոցների խստացումը Իրանի դեմ, քանի որ հանդուգն է համարում վերջինիս ղեկավարության պահվածքը: «Մինչև տարեվերջ մենք կորոշենք, թե ինչպիսի մտադրություններ ունենք Իրանի հանդեպ»,- նշել է Ջոնսը` հավելելով, որ պատժամիջոցները անխուսափելի կլինեն, եթե մինչև տարեվերջ իրանցիները չհամաձայնվեն ուղարկել ուրանը վերահարստացման նպատակներով Ռուսաստան և Ֆրանսիա:

No comments: