Thursday, January 21, 2010

«Պանթուրքիզմը փակ կերպով եղել է նաև Խորհրդային Ադրբեջանում»

ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքերն ունեն իրենց սկզբնաղբյուրը, երբ 1915-ին տեղի ունեցավ Ցեղասպանությունը, երբ պանուրքիզմի գաղափարախոսությունն իր գլուխը բարձրացրեց: «Պանթուրքիզմը` փակ կերպով, եղել է նաև Խորհրդային Ադրբեջանում: Այն դատարկ տեղում չի աճել, մենք դեռևս շուտ չենք իմանա, թե ո՞վ է եղել 20 տարի առաջ տեղի ունեցածի իրական հիմնադիրը, քանի որ հայերի հանդեպ Ադրբեջանում այդ ամենը սկսվել է Խորհրդային տարիներին: Փաստաթղթերի մեծ մասը մեր կյանքի ընթացքում չեն հրապարակվի, գուցե դրանք 100 տարի անց մի մասով հրապարակվեն: Այդ ամենը պետական մակարդակով է արվել, նման կարգի գործողությունները չէին կարող թաքուն գործել»,- վստահ է Զախարովը: Նա կարծիք հայտնեց, որ պետք է պետական քաղաքականություն լինի, և դրանով պետք է մտահոգվի առաջին հերթին ՀՀ նախագահը, որպեսզի Բաքվի դեպքերի մասին պատմող վկայությունները հրապարկվեն նաև անգլերեն: «Արևմուտքը միայն ադրբեջանական տեսակետին է ծանոթ, և պետք է պետական մոտեցում լինի, որպեսզի դրսում իրականությունն իմանան»,- ասաց քաղաքագետը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ նշեց, որ 20 տարիների ընթացքում շատ բաներ արվել են, շատ բաներ ընթացքի մեջ են, որոշ առումներով կարելի է ասել, որ բան չի էլ արվել: «Բաքվի պարագայում լուրջ աշխատանք ունենք անելու, դեռ մի հատորի մեջ հավաքված չեն բոլոր ականատեսների վկայությունները, պաշտոնական քիչ փաստաթղթեր ունենք: Այսօր ինչպիսի՞ քարոզչական հոսք է հորդում բոլոր ադրբեջանական ալիքներից հայության դեմ, սրան պետք է համապարփակ մոտեցում և պատասխան տրվի»,- գտնում է Դեմոյանը:

No comments: