Friday, January 29, 2010

Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել Հիլարի Քլինթոնի հետ

«Ազատություն» 28-1-2010- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այս օրերին Լոնդոնում մասնակցում է Աֆղաստանին նվիրված միջազգային համաժողովին, այսօր հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը հանդիպման մասին մանրամասներ չհաղորդեց: Լոնդոնի համաժողովի շրջանակներում, հիշեցնենք, Հիլարի Քլինթոնը երեկ հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դավութօղլուն Անկարայի մտահոգություններն էր փոխանցել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի կայացրած որոշման առնչությամբ։

No comments: