Aysor.amղ 14-1-2010- «Ոչ մի երկրի Սահմանադրական դատարանի վճիռ միջազգային իրավական փաստաթուղթ չի համարվում: Դա կարող է միայն ներքին ուղղորդող իրավական ակտ լինել: ՍԴ որոշումն արձանագրությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի շուրջ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արթուր Սարդարյանը:
Նրա խոսքով, ՍԴ վճիռը ԱԺ համար մանևրելու ինչ-որ հնարավորություն է ստեղծում, բայց սա այն դեպքն է, որ կարելի է ասել` գնացքը վաղուց գնացել է:
Ա. Սարդարյանը կարծում է, որ Թուրքիան մեծ հաջողությամբ կշահարկի նաև արձանագրություններում առկա «խելամիտ ժամկետներ» արտահայտությունը, և արձանագրությունների վավերացումը կձգձգի այնքան, մինչև ղարաբաղյան հարցում բեկման հասնի, և այնուհետև կամ կվավերացնի, կամ` ոչ:
«Ի՞նչ ասել է «խելամիտ ժամկետ»: 5 տարին, 10 տարին էլ կարելի է համարել խելամիտ ժամկետ»,- հարցադրում է անում բանախոսը և շեշտում, որ միջազգային իրավական պարակտիկայում ընդունված է կոնկրետ ժամկետ նշել:
Ա. Սարդարյանը վստահություն հայտնեց, որ այս ամբողջ գործընթացը տանում է մինչև ղարաբաղյան հարցի հանգուցալուծում և ապագայում արտաքին ճնշումներն էլ ավելի կահագնանան:
Aysor-ի խնդրանքով մեկնաբանելով Վ. Պուտինի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցերը նույն փաթեթում չի կարելի դիտարկել, Ա. Սարդարյանը նշեց. «Միջազգային դիվանագիտական պրակտիկան և պատմությունը դիտարկելը ինձ բերել է մի եզրահանգման. շատ դեպքերում ասվում է մի բան, սակայն ներքին պրոցեսներ կան, ներքին փաթեթներ կան, որոնց մասին չի ասվում: Հայտարարությունները մնում են հայտարարություններ: Ո՞վ գիտեր Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի մասին 1939 թ-ին, երբ Եվրոպայի բաժանման մի ամբողջ ծրագիր կար: Իսկ ինչու՞ եք բացառոււմ, որ մերօրյա դիվանագետներն այդ մեթոդներին չեն տիրապետում: Տիրապետում են, այն էլ ինչպես են տիրապետում»:
Thursday, January 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment