Friday, January 15, 2010

ԼՂՀ պաշտպանության նախարար. Լեռնային Ղարաբաղին հնարավոր չէ ինչ-որ կարգավիճակ պարտադրել

News.am. 14-1-2010- «Լեռնային Ղարաբաղին հնարավոր չէ ինչ-որ կարգավիճակ պարտադրել, եթե այն չի ընդունվել ժողովրդի կողմից: Եթե մեր ժողովուրդը տա իր համաձայնությունը, ղեկավարությունը բանակցություններ կվարի այս կամ այն կերպ: Ամենն, ինչ անում ենք, անում ենք մեր քաղաքացիների համար: Եթե ղեկավարն անի մի բան, որ դուր չի գալիս քաղաքացիներին, այդ ղեկավարը շատ արագ կփոխվի, իսկ ընդունված որոշումը չի կենսագործվի»,- այդ մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Միեւնույն ժամանակ ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է իր լիակատար վստահությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: «Անձամբ ծանոթ լինելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հավաստիացնում եմ, որ նա չի կարող մեր ժողովրդի շահերից չբխող քայլեր կատարել»,- նկատել է Մովսես Հակոբյանը:

No comments: