Thursday, April 1, 2010

Կիպրոսի համալսարանում հայերեն կուսումնասիրեն

/PanARMENIAN.Net/ 31.03.2010 - 2010 թվականի սեպտեմբերից Կիպրոսի համալսարանում հայերեն կուսումնասիրեն: Այդ որոշումն ընդունվել է Կիպրոսի խորհրդարանի կողմից հայ համայնքի, ինչպես նաեւ Կիպրոսի խորհրդարանի անդամ, հայազգի Վարդգես Մագդեսյանի ջանքերի շնորհիվ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Կիպրոսահայեր» թերթի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը, բանակցությունները մոտ երկու տարի են տեւել: Սակայն, դրանք կապված էին կազմակերպչական հարցերի հետ: Նրա խոսքով, համալսարանում հայերենի դասավանդման հետ կապված ոչ մի խնդիր չի ծագել: «Հայերը Կիպրոսում ընդհանրապես խնդիրներ չունեն»,- նշեց Սիմոն Այնեջյանը:

No comments: