Monday, April 5, 2010

Հնարավոր է Օբամա–Սարգսյան–Էրդողան եռակողմ հանդիպումը

7Or.am. 5-4-2010- Այսօր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը կմեկնի Վաշինգտոն՝ վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանի այցը նախապատրաստելու համար։ Բարձր մակարդակի հանդիպումներից բացի, հայտնի է, որ այցի ընթացքում Էրդողանը կմասնակցի գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին։ Այդ միջոցառմանը հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով նույնպես կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ։ Չի բացառվում, որ գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հանդիպումը։

No comments: