Monday, April 5, 2010

Բժիշկը երգիչ Մայքլ Ջեքսոնի մահը որակել է որպես ինքնասպանություն

Երգիչ Մայքլ Ջեքսոնի մահը (2009թ.) որակվել էր որպես սպանություն, որի համար մեղադրանք էր առաջադրվել նրա բժշկին՝ Կոնրադ Մյուրեյին, ով էլ այդ օրը նրա հետ է եղել։ Ջեքսոնի բժիշկը, սակայն, հայտարարել է, որ երգիչը դեղորայքի մահացու չափաբաժինն ինքնուրույն է ընդունել։ Ինչպես հաղորդել է «TMZ» գործակալությունը, Կոնրադ Մյուրեյի փաստաբանները մտադիր են հենց այս փաստարկի վրա հենել նրա պաշտպանությունը։ Բժշկի և նրա փաստաբանի առաջ քաշած վարկածի համաձայն՝ Ջեքսոնի մահվան օրը բժիշկը նրան քիչ քանակությամբ «Propofol»՝ հանգստացնող դեղամիջոց է տվել։ Որոշ ժամանակ անց Մյուրեյը, իբրև թե, մի քանի րոպեով դուրս է եկել Ջեքսոնի ննջարանից, որպեսզի գնա լոգարան, և Ջեքսոնն օգտվել է դրանից, որպեսզի խմի 20 միլիլիտր տարողությամբ սրվակի ողջ պարունակությունը։ Մյուրեյը ենթադրում է, որ անքնությամբ տառապող երաժիշտն այդ կերպ ցանկացել է քնել։ Դեղորայքի չարաշահման հետևանքով Ջեկսոնի սիրտը կանգ էր առել։ Մյուրեյը նաև հայտարարել էր, որ երգիչը երկար ժամանակ «Propofol» է օգտագործել։ «Lenta.ru»-ն գրում է, որ Մայքլ Ջեքսոնի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի փաստաթղթերում կան երգչի ննջարանում արված նկարներ, որտեղ երևում է, որ նրա անկողնու կողքին դեղի դատարակ սրվակ է ընկած։

No comments: