Haynews.am. 13-5-2010- Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի Թուրքիա կատարած պաշտոնական այցն ավարտվեց, և ռուսական 250 հոգանոց պատվիրակությունը վերադարձավ Մոսկվա` իր հետ տանելով 17 ստորագրված համաձայնագիր, որոնց մեջ են երկու երկրների միջև վիզային համակարգի պարզեցման և ռուսների կողմից թուրքական ատոմակայանի կառուցման համաձայնեցման կարևոր համաձայնագրերը: Թուրքերն էժան գազ չստացան, ինչպես ենթադրվում էր, սակայն ապահովեցին ռուսների` 25 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումներն իրենց երկրում: Ռուսներին չհաջողվեց նախնական համաձայնության գալ «Հարավային հոսքի» կառուցման հարցում, սակայն ամրապնդեցին իրենց իրավունքը Մերսինում ատոմակայան կառուցելու հարցում:
Այցի գլխավոր նպատակը տնտեսական էր: Դա պարզ էր սկզբից: Սակայն միայն տնտեսությամբ, բնականաբար, այցը չէր սահմանափակվի: Խոսվեց տարածաշրջանային կայունության և խաղաղության մասին: Խոսվեց հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտությունից, և խոսեց միայն ՌԴ նախագահը: Իհարկե, դրանք մի քանի նախադասություններ էին, որոնցում ռուսական կողմը նորից հայտնեց իր դիրքորոշումը. նախ` «դրական ենք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», ապա` «կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Առաջին դեպքում նշվեց, որ հայ-թուրքական գործընթացը բավական բարդ է, բայց հույսեր կան, երկրորդ դեպքում հավելվեց, որ Ռուսաստանը կօգտագործի իր «հեղինակությունն ու ազդեցությունը ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերում»: ՌԴ նախագահը նաև շեշտեց, որ տարածաշրջանային հարցերը բավական նուրբ են, և ինքը դրանց վրա երկար կանգ չի առնի, ապա հավելեց, որ մոտակայում կկազմակերպի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մեջ: ՌԴ նախագահի խոսքերը` կապված Հայաստանի հետ, այսքանն էին, այսինքն` այն, ինչը նախատեսված էր հանրության համար: Սակայն չի բացառվում, որ փակ դռների հետևում էլ ավելի ընդարձակ քննարկումներ են ընթացել, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել մեր երկրի հետ:
Այցը դեռ չավարտված` ստացվեց առաջին միջազգային արձագանքը` կապված ՌԴ նախագահի` Անկարայում արած հայտարարությունների հետ: Իսրայելը խիստ տոնով Ռուսաստանին կոչ արեց ՀԱՄԱՍ-ին «հաշվի չառնել» և հետևել իր օրինակին, որ «իսրայելական կողմ ՀԱՄԱՍ-ին և չեչեն գրոհայիններին դիտում է նույն հարթության վրա և աջակցում Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում, իսկ ռուսական կողմը խոսում է մերձարևելյան հակամարտություններում հաշվի նստել բոլոր կողմերի հետ, այդ թվում նաև ՀԱՄԱՍ-ի, ինչն անընդունելի է Թել Ավիվի համար»:
Մեդվեդևն արդեն Մոսկվայում է, և ժամանակը ցույց կտա, թե այս այցը որքանով և առավել կարևոր է` ինչ ձևով կանդրադառնա Հայաստանի համար:
Գևորգ ՊետրոսյանThursday, May 13, 2010
Մեդվեդևի այցելությունն Անկարա ավարտվեց. հայացք դրսից

Գևորգ Պետրոսյան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment