Saturday, May 15, 2010

Աշխարհում զբոսաշրջությունն անկում է ապրել, Հայաստանում՝ աճել

Tert.am. 14-5-2010- Տարվա կտրվածքով Հայաստանում կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելությունների 5–7 տոկոս աճ այն դեպքում, երբ միջազգային մակարդակով այդ աճը կկազմի 2 տոկոս։ Այս մասին 10–րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի բացմանն այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։ Փոխնախարարը հիշեցրեց, որ անցած տարի ամբողջ աշխարհում այցելությունների թիվը կրճատվել է 4 տոկոսով, իսկ Հայաստանում գրանցվել է երեք տոկոս աճ։ Պետրոսյանը նշեց, որ այս տարվա սկզբից արդեն գրանցվել է 5,4 տոկոս աճ։

No comments: