Saturday, May 15, 2010

Ցեղասպանության ճանաչման գործընթացը չի թուլանա. վիրահայ գործիչ

Tert.am. 15-5-2010- Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է և երբեք չի թուլանա: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը` նշելով, որ ճիշտ կլինի, որպեսզի այդ փաստին համարժեք գնահատական տա նաև հենց Թուրքիան: «Առաջիկայում կառնչվենք այն իրողությանը, որ շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, գործընթացը կանգ չի առնի»,- նշեց բանախոսը: Վարդապետյանը նաև ասաց, որ հայ պատգամավորները համապատասխան աշխատանքներ են տանում, որպեսզի Վրաստանը նույնպես ճանաչի Ցեղասպանությունը. «Այդ երկրում որոշակի գործընթացներ ծավալվում են, սակայն արդյունք դեռևս չկա»:

No comments: