«Առավոտ» 14-5-2010- ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը զայրույթով է ընդունել այն, որ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն չի այցելելու Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր. «Ինձ թվում է, որ այն Եվրոպան, որը նա ներկայացնում է՝ Հիտլերի քաղաքականությունը վարող անձնավորություններ են հավաքված: Որովհետեւ ժամանակին Հիտլերն էր հայտարարում, թե՝ ո՞վ է հիշում Հայոց ջարդերը, ու իր այդ հայտարարությունները զուգորդում էր հրեաներին ավելի շատ ջարդելու կոչերով: Երեւի Չավուշօղլուն Հիտլերի այդ խոսքերն իր գրպանում է պահում, ու այսօր լավագույն պահն է աշխարհին ցույց տալու, որ ինքը հավատարիմ է իր նախնիներին ուղղված այդ պատգամին: Փոխանակ անհարմար զգալու, ներողություն խնդրելու իր նախնիների կատարած այդ անմարդկային վայրագությունների համար, գնալու եւ ծնկի գալու անմեղ զոհերի հիշատակի առջեւ՝ հայտարարում է, որ չի այցելելու Ծիծեռնակաբերդ: Ամոթ, հազար ամոթ այդ տիպի եվրոպացիներին, ովքեր շարունակում են հիտլերների, էնվերների եւ թալեաթների քաղաքականությունը: Նանսենի եղունգը ես չեմ փոխի ներկայիս ողջ Եվրոպայի հետ»:
Saturday, May 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment