Նավթային կախվածությամբ երկրները անգամ Եվրոմիության անունի՞ց են աջակցում Ադրբեջանի դիրքորոշմանը
«ԱԶԳ», 15-05-2010- Բաքուն բացասական է գնահատում Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Երեկ այսպիսի հայտարարություն է արել իր չեխ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը , որի ձայնը վերջին ժամանակներս չէր լսվում, ինքն էլ մի տեսակ ընդհատակ էր անցել ու հայտարարություններ շատ հազվադեպ էր անում, այն էլ` ղարաբաղյան թեմատիկայով:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ, ըստ Մամեդյարովի, «արդեն ներկայացվել է երեք համանախագահող երկրների պատրաստած փաստաթուղթ»: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, «Երկու տարում գրեթե ամեն ամիս համանախագահները եկել են տարածաշրջան, կայացել է նախագահների 9 հանդիպում, եւ այս փաստաթուղթը օդից չի հայտնվել»:
Ավելին, այդ փաստաթուղթը, Մամեդյարովի ներկայացմամբ, ընդունելի է Ադրբեջանի համար: «Մենք պատրաստ ենք այս փաստաթղթի հիմքով անցնել խաղաղ լայն համաձայնագրի մշակմանը: Ցավոք, մինչ այժմ հայկական կողմը հստակորեն չի արտահայտել իր դիրքորոշումը այս առնչությամբ», ասել է Մամեդյարովը եւ ավելացրել, որ այդ պատճառով էլ գործընթացը ձգձգվում է: Ադրբեջանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, թե Վենետիկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանիպմանը կտեղեկանա Հայաստանի դիրքորոշման մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում մայիսի 12-ի հանդիպումից հետո հանդես էին եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ միայն հունիսի սկզբին կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Երեկ հայտնի է դարձել, որ այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին Վենետիկում` Վենետիկյան հանձնաժողովի 20-ամյակի միջոցառումներին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Մամեդյարովի խոսքերն արձագանք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարություններին, որ արվեցին Ստրասբուրգում «28+1» ՆԱՏՕ-ի հանդիպմանը:
Իր ելույթում նախարարն, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես ասել էր. «ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան փաստաթղթի հիմքում»:
Նախարարի խոսքերով, այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավելի հերքում էր Ադրբեջանը, մինչեւ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբր թե ընդունում են այն` որոշ բացառություններով:
«Եթե փորձենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ», ասել էր Նալբանդյանը, ավելացնելով, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլեւ ընթացող բանակցությունների էությունն, ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար:
Ելնելով նախորդ տարիների փորձից, ըստ նախարարի, ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը` հիմնախնդիրն արծարծելու այլ միջազգային հարթակներում եւ դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա, ապակառուցողական են: «Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին, Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»:
Ինչեւէ, Ադրբեջանում ղարաբաղյան թեման միայն Հայաստանի առնչությամբ չէ, որ բարձրաձայնվում է: Մասնավորապես, գրեթե բոլոր այցելությունների ընթացքում այս երկրում իրենց պարտքն են համարում քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այցելողներին էլ, ըստ էության, առաջարկվում է որեւէ կերպ արձագանքել, ինչի դեպքում շատերին այլ բան չի մնում, քան ՄԱԿ-ի ու դրան նման կառույցների համատեքստում ընդունելի ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ու թեեւ այդ հանգամանքը բնավ էլ չի նշանակում, թե ղարաբաղյան հարցում որեւէ երկրի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին կարող է նշանակել բանակցությունների երեք հիմնական սկզբունքներից մեկի գերակայություն, այդուամենայնիվ, տպավորությունը հենց այդպիսին է:
Մյուս կողմից, շատ երկրների պարագայում Ադրբեջանում կատարվող հայտարարություններից ավելի շուտ նավթի, քան որեւէ տրամաբանության կամ մոտեցման լրջության հոտ է գալիս: Բացառություն չէին Ադրբեջան Սերբիայի նախագահի, Չեխիայի արտգործնախարարի այցելություններում հնչող հայտարարությունները ԼՂ առնչությամբ:
Մասնավորապես, եթե Սերբիան, Կոսովոյի առումով լրիվ հասկանալի կեցվածք է դրսեւորումՙ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը կողմ լինելու իր դիրքորոշումից, ապա Չեխիայի պարագայում նավթագազային իրականությունը հստակորեն զգալ է տալիս: Չեխիայի ԱԳ նախարարն օրերս Ադրբեջան այցելությանը, հերիք չէ իր, նաեւ Եվրոմիության անունից աջակցություն է հայտնել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
Սակայն եթե հավատալու լինենք ադրբեջանական լրահոսին, չեխ դիվանագետը չի մոռացել ասածի պոչին ավելացնել, թե մադրիդյան սկզբունքներում արտացոլված է տարածքային ամբողջականության սկզբունքը: Սրանում ակնհայտորեն ի հայտ է գալիս այն հանգամանքը, որ Չեխիան նավթի իր անհրաժեշտ քանակության 25 տոկոսից ավելին ձեռք է բերում Ադրբեջանից: Չեխ արտգործնախարարը թերեւս դժվարացել է խոսել մադրիդյան սկզբունքներից ինքնորոշման իրավունքի եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքի մասին, որ վերջինի մասին Ադրբեջանում էլ են հաճախ «մոռանում»: Համենայնդեպս, այս վերջին հարցով Պրահայի դիրքորոշումը պարզ կդառնա առաջիկա օրերին Չեխիայի վարչապետի Երեւան այցելության ժամանակ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆSaturday, May 15, 2010
ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՌՈՒՄ Է ՊՆԴԵԼ, ԹԵ ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՆԵՐԿԱ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment