Wednesday, May 26, 2010

Օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության հեղինակն Արմեն Աշոտյանն է

7or.am. 26-5-2010- «7օր»-ի հարցին, թե օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության հեղինակն ի՞նքն է, թե՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Հայելի» ակումբում պատասխանել է. -Այս նախաձեռնության գաղափարի հեղինակը ե՛ս եմ: Առաջարկը ներկայացրել եմ վարչապետին, քննարկումների արդյունքում մեր նախարարության կողմից տրամադրված հիմնավորումները եղել են բավականին հստակ և համոզիչ, օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակել է մեր նախարարությունը, կառավարությունում ներկայացրել եմ ե՛ս, ողջ կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական այս փոփոխությունը։ Եթե երկրի իրավունքի տեսանկյունից և ԱԺ կանոնակարգով նայենք, նախագահն օրինաստեղծ գործընթացի վրա այս փուլում ազդեցություն չունի։ Երբ որ օրենքն ընդունվի ԱԺ-ի կողմից, գնա վավերացման նախագահի մոտ, այդ ժամանակ նախագահի սահմանադրական իրավունքն է՝ դիրքորոշում հայտնել ընդունված օրենքի վերաբերյալ։ Դա կա՛մ վավերացնելն է, կա՛մ չվավերացնելը, առարկություններով հետ՝ ԱԺ ուղարկելը։ Իսկ երբ լրագրողները փորձել են ճշտել, թե ՀՀ նախագահն ինչպե՞ս է տրամադրված այս օրինագծի վերաբերյալ, Ա. Աշոտյանը պատասխանել է. -Հրաշալի հարցադրում է։ Կարծում եմ՝ կարող եք ուղղել հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին։ -Այդուհանդերձ, Դուք երբեք այս թեմայով չե՞ք զրուցել Սերժ Սարգսյանի հետ,-պնդել է «7օր»-ի թղթակիցը։ -Կարո՞ղ եք հիմնավորել՝ ձեր հարցադրումն ի՞նչ կապ ունի օրինագծի հետ,-նման կերպ է պատասխանել նախարարը։

No comments: