Aysor.am, 14.05.2010- Ադրբեջանի իշխանության կողմից «պատժիչ դիվիզիա» ստեղծելու մասին «Ենի մուսավաթ» թերթի հրապարակումը հատուկ հետաքրքրություն է առաջացրել: Տարբեր ատյաններում այդ տեղեկատվության շրջանառության հետ կապված խոսվում է այդ դիվիզիան ընդդիմության դեմ օգտագործելու մասին: «Ենի մուսավաթը» հայտնել էր, որ Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը վերջին շրջանում ևս 6500 պահապաններ է աշխատանքի ընդունել: Ենթադրվում է, որ իրականում իշխանությունը «պատժիչ դիվիզիա» է պատրաստում, որպեսզի օգտվի դրանից` ընդդիմության ակցիաների դեմ գործողություններում:
«Բիզիմ յոլը» գրել է, որ «Ենի մուսավաթ»-ի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն ասում է, որ «պատժիչ դիվիզիայի» մասին տեղեկությունը ստացել են բավականին լուրջ և տեղեկացված աղբյուրներից: «Պետական նավթային ընկերությունում 20 հազար մարդ է կրճատվել, բայց մյուս կողմից էլ 6500 հոգուց բաղկացած պահապանների հավելյալ խումբ է ստեղծվում: Նման խմբեր ստեղծելու գործընթացներ են սկսվել նաև Ադրբեջանի մյուս տարածաշրջաններում: Մենք հոդվածում ցույց ենք տվել, որ դա երկու պատճառ կարող է ունենալ: Կամ պահապանների անվան տակ իշխանությունը հատուկ խմբավորումներ է ստեղծում ղարաբաղյան պատերազմի համար, կամ էլ իշխանությունն անհանգստացած է նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններով և պատրաստվում է դրան»:Saturday, May 15, 2010
Ադրբեջանի իշխանությունը գաղտնի «պատժիչ դիվիզիաներ» է ստեղծում
Aysor.am, 14.05.2010- Ադրբեջանի իշխանության կողմից «պատժիչ դիվիզիա» ստեղծելու մասին «Ենի մուսավաթ» թերթի հրապարակումը հատուկ հետաքրքրություն է առաջացրել: Տարբեր ատյաններում այդ տեղեկատվության շրջանառության հետ կապված խոսվում է այդ դիվիզիան ընդդիմության դեմ օգտագործելու մասին: «Ենի մուսավաթը» հայտնել էր, որ Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը վերջին շրջանում ևս 6500 պահապաններ է աշխատանքի ընդունել: Ենթադրվում է, որ իրականում իշխանությունը «պատժիչ դիվիզիա» է պատրաստում, որպեսզի օգտվի դրանից` ընդդիմության ակցիաների դեմ գործողություններում:
«Բիզիմ յոլը» գրել է, որ «Ենի մուսավաթ»-ի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն ասում է, որ «պատժիչ դիվիզիայի» մասին տեղեկությունը ստացել են բավականին լուրջ և տեղեկացված աղբյուրներից: «Պետական նավթային ընկերությունում 20 հազար մարդ է կրճատվել, բայց մյուս կողմից էլ 6500 հոգուց բաղկացած պահապանների հավելյալ խումբ է ստեղծվում: Նման խմբեր ստեղծելու գործընթացներ են սկսվել նաև Ադրբեջանի մյուս տարածաշրջաններում: Մենք հոդվածում ցույց ենք տվել, որ դա երկու պատճառ կարող է ունենալ: Կամ պահապանների անվան տակ իշխանությունը հատուկ խմբավորումներ է ստեղծում ղարաբաղյան պատերազմի համար, կամ էլ իշխանությունն անհանգստացած է նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններով և պատրաստվում է դրան»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment