Thursday, May 27, 2010

Ադրբեջանական աղբյուրներից օգտվելու հետևանքները

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին է «Հարոց աշխարհի» հետ հարցազրույցում անդրադարձել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նա ասել է. «Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր քաղաքագետների ու քաղաքական գործիչների մեծամասնությունն իրենց եզրահանգումները, վերլուծություններն անում են` ելնելով Ադրբեջանում հրապարակված նյութերից: Ընդ որում, որպես կանոն, հիմնվում են ոչ թե ամբողջական «տեղեկատվության», այլ վերնագրերի վրա`«Ռուսաստանը չի ճանաչում Ղարաբաղի խրոհրդարանական ընտրությունների օրինականությունը», «Եվրամիությունը չի ճանաչում», «Մինսկի խմբի համանախագահները չեն ճանաչում» և այլն: Քաղաքագետի կարծիքով, այդ հայտարարությունների մեջ, բացառությամբ Թուրքիայի ու Ադրբեջանի հնչեցրածների, մենք չեն կարող գտնել որևէ դատապարտող արտահայտություն. «Վերնագիրը նայում ես`շատ չոր է և կտրուկ, մտնում ես նյութի մեջ, պարզվում է ձևակերպումները շատ ավելի մեղմ են»:

No comments: