Saturday, May 15, 2010

Աղթամարի Սուրբ Խաչում պատարագի մատուցումը կարող է հետաձգվել

Tert.am. 14-5-2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցը կարող է հետաձգվել: Այս մասին Dogan («Դողան») գործակալության փախանցմամբ` հայտարարել է Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն: Վանի նահանգապետը հայտարարել է նաև, որ հնարավոր է` պատարագը մատուցվի նախատեսվածից մեկ շաբաթ ուշ` սեպտեմբերի 19-ին, և որ հարցի առնչությամբ ինքը պատրաստվում է հանդիպել հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ: Մյունիր Քարաօղլուի խոսքով` պատարագի հետաձգման պատճառը Թուրքիայում հենց այդ նույն օրը կայանալիք համաժողովրդական հանրաքվեն է: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից օրերս ընդունված Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որից հետո այն ներկայացվել է երկրի Բարձրագույն ընտրական մարմնին: Վերջինս էլ որոշել է հանրաքվեի անցկացման օրը՝ սեպտեմբերի 12-ին: Նշենք, որ այսօր Երևանում Վանի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտարարել է, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը մատուցվելու է սեպտեմբերի 12-ին: Ավելին, նա ասել էր, որ եկեղեցու վրա խաչ կտեղադրվի մինչև սեպտեմբերի 12-ը և հայ գործարարներին հրավիրել էր մասնակցել արարողությանը։

No comments: