Aysor.am, 14.05.2010- «1993 թ-ից, երբ փակվեց հայ-թուրքական սահմանը և հռչակվեց էմբարգո, թուրքական կապիտալը, ապրանքները, ծառայությունները անարգել հայկական շուկայում աշխատում են և իրենց տեղը գտել են: Մենք չենք կարողացել ոչինչ արտահանել, ոչինչ տեղափոխել, ոչինչ համատեղ ձեռնարկ անել Թուրքիայի տարածքում»,- նման հայտարարություն այսօր արեց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` հյուրընկալելով Թուրքիայի Վան քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Զահիր Կանդասօղլուի գլխավորած պատվիրակությանը:
Այդ իմաստով նա կարևորեց, որ թուրք գործարարները նույնպես սահմանների փակ լինելը անընդունելի են համարում և գտնում են, որ պետք է տնտեսական համագործակցություն լինի, որ «առանց նախապայմանների սահմանները վաղը ևեթ ժամը 12-ին արդեն բացվեն, որպեսզի մենք ունենանք նորմալ զարգացում` ի շահ երկու տարածքների, երկու պետությունների»:
Զ. Կանդասօղլուն համաձայնեց, որ քաղաքականությունը և առևտուրը պետք է իրարից բաժանված լինեն ու հավաստեց, թե թուրք գործարարները ճնշումներ են գործադրում քաղաքական գործիչների վրա:
«Սահմանները պետք է բացվեն: Ինչպես մենք ենք եկել այստեղ, այնպես էլ հայաստանցիները գալիս են Վան, այցելում են իրենց հողերը...»,- պատմական ճշմարտությունն արձանագրեց Զ. Կանդասօղլուն:
«Իրե՞նց հողերը...»,- արձագանքեց Ա. Ղազարյանը:
Իսկ Զ. Կանդասօղլուն կամ նրա թարգմանիչը միայն շարունակեց. «Մարդիկ կան (խմբ. հայեր), որ Վանն ավելի լավ գիտեն, քան մենք, և մենք էլ այն կարծիքին ենք, որ սահմանները վաղը 12-ին պետք է բացվեն»,- փաստեց թուրք գործարարը:
Այդ առիթով հայ և թուրք գործարարները փոխանակեցին սիմվոլիկ նվերներ. Ա. Ղազարյանն իր հյուրին նվիրեց ժամացույց, իսկ Զ. Կանդասօղլուն հանձնեց Վանից բերված նախշազարդ ափսե և ձեռագործ ծածկոց:Saturday, May 15, 2010
Թուրք գործարարը` կամա թե ակամա, փաստեց պատմական ճշմարտությունը
Aysor.am, 14.05.2010- «1993 թ-ից, երբ փակվեց հայ-թուրքական սահմանը և հռչակվեց էմբարգո, թուրքական կապիտալը, ապրանքները, ծառայությունները անարգել հայկական շուկայում աշխատում են և իրենց տեղը գտել են: Մենք չենք կարողացել ոչինչ արտահանել, ոչինչ տեղափոխել, ոչինչ համատեղ ձեռնարկ անել Թուրքիայի տարածքում»,- նման հայտարարություն այսօր արեց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` հյուրընկալելով Թուրքիայի Վան քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Զահիր Կանդասօղլուի գլխավորած պատվիրակությանը:
Այդ իմաստով նա կարևորեց, որ թուրք գործարարները նույնպես սահմանների փակ լինելը անընդունելի են համարում և գտնում են, որ պետք է տնտեսական համագործակցություն լինի, որ «առանց նախապայմանների սահմանները վաղը ևեթ ժամը 12-ին արդեն բացվեն, որպեսզի մենք ունենանք նորմալ զարգացում` ի շահ երկու տարածքների, երկու պետությունների»:
Զ. Կանդասօղլուն համաձայնեց, որ քաղաքականությունը և առևտուրը պետք է իրարից բաժանված լինեն ու հավաստեց, թե թուրք գործարարները ճնշումներ են գործադրում քաղաքական գործիչների վրա:
«Սահմանները պետք է բացվեն: Ինչպես մենք ենք եկել այստեղ, այնպես էլ հայաստանցիները գալիս են Վան, այցելում են իրենց հողերը...»,- պատմական ճշմարտությունն արձանագրեց Զ. Կանդասօղլուն:
«Իրե՞նց հողերը...»,- արձագանքեց Ա. Ղազարյանը:
Իսկ Զ. Կանդասօղլուն կամ նրա թարգմանիչը միայն շարունակեց. «Մարդիկ կան (խմբ. հայեր), որ Վանն ավելի լավ գիտեն, քան մենք, և մենք էլ այն կարծիքին ենք, որ սահմանները վաղը 12-ին պետք է բացվեն»,- փաստեց թուրք գործարարը:
Այդ առիթով հայ և թուրք գործարարները փոխանակեցին սիմվոլիկ նվերներ. Ա. Ղազարյանն իր հյուրին նվիրեց ժամացույց, իսկ Զ. Կանդասօղլուն հանձնեց Վանից բերված նախշազարդ ափսե և ձեռագործ ծածկոց:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment