Tert.am. 14-5-2010- Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին՝ նշելով, որ Սոչիում հունվարին կայացած նախագահների հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում դադար է նկատվում։ Այս մասին հայտնում է 1news.az-ը։
«Սոչիում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահի դիրքորոշման պատճառով դադար տեղի ունեցավ բանակցություններում, և քննարկումներն ու հանդիպումներն այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսվում էր»,- ասել է Ազիմովը՝ հավելելով, որ գործընթացում բեկում մտցնելու համար պետք է փոփոխություն տեղի ունենա Հայաստանի դիրքորոշման մեջ։
«Վերջերս Սերժ Սարգսյանը հրավիրվել էր Վաշինգտոն, Բեռլին, Փարիզ՝ հանդիպումների մասնակցելու համար։ Այս հանդիպումներում քննարկման գլխավոր թեման ղարաբաղյան հարցն է եղել։ Տվյալ պահին մենք գտնվում ենք դադարի փուլում, և բանակցություններում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման փոփոխություն»,- նշել է նա։
Ըստ Ազիմովի՝ Ադրբեջանի դիրքորոշման կառուցողականությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը կարծում է, որ «մինչև կարգավիճակի վերջնական որոշումը կողմերը կարող էին ժամանակավորապես համաձայնության գալ համայնքների կարգավիճակի հարցում, քանի որ Ղարաբաղում կան և՛ հայկական, և՛ ադրբեջանական համայնքներ»։ Նա նշել է, որ երկու համայնքների համար էլ պետք է ապահովվեն մարդու իրավունքները, տեղաշարժվելու ազատությունը:Saturday, May 15, 2010
ԼՂ կարգավորման գործընթացում դադար է. Արազ Ազիմով
Tert.am. 14-5-2010- Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին՝ նշելով, որ Սոչիում հունվարին կայացած նախագահների հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում դադար է նկատվում։ Այս մասին հայտնում է 1news.az-ը։
«Սոչիում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահի դիրքորոշման պատճառով դադար տեղի ունեցավ բանակցություններում, և քննարկումներն ու հանդիպումներն այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսվում էր»,- ասել է Ազիմովը՝ հավելելով, որ գործընթացում բեկում մտցնելու համար պետք է փոփոխություն տեղի ունենա Հայաստանի դիրքորոշման մեջ։
«Վերջերս Սերժ Սարգսյանը հրավիրվել էր Վաշինգտոն, Բեռլին, Փարիզ՝ հանդիպումների մասնակցելու համար։ Այս հանդիպումներում քննարկման գլխավոր թեման ղարաբաղյան հարցն է եղել։ Տվյալ պահին մենք գտնվում ենք դադարի փուլում, և բանակցություններում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման փոփոխություն»,- նշել է նա։
Ըստ Ազիմովի՝ Ադրբեջանի դիրքորոշման կառուցողականությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը կարծում է, որ «մինչև կարգավիճակի վերջնական որոշումը կողմերը կարող էին ժամանակավորապես համաձայնության գալ համայնքների կարգավիճակի հարցում, քանի որ Ղարաբաղում կան և՛ հայկական, և՛ ադրբեջանական համայնքներ»։ Նա նշել է, որ երկու համայնքների համար էլ պետք է ապահովվեն մարդու իրավունքները, տեղաշարժվելու ազատությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment