Saturday, May 15, 2010

Սեպտեմբերին Վան կմեկնենք բաց սահմանո՞վ

Panorama.am, 14-5-2010- Վանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Զահիր Կանդասօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հայկական զբոսաշրջային բիզնեսից իրենց գործընկերներին, ինչպես նաև մի խումբ լրագրողների հրավիրել են սեպտեմբերի 12-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու արարողություններին մասնակցելու: Նա նկատեց, որ իրենք այստեղ են առաջին անգամ և ակնկալում են նոր հարաբերություններ, նոր բարեկամություն և համագործակցություն բիզնեսի ոլորտում: Արդյո՞ք քաղաքականությունը չի խանգարում իրենց գործարար կապերի հաստատմանը հարցին, Զ. Կանդասօղլուն նշեց, որ իհարկե խանգարում է փակ սահմանների առկայությունը, բայց, այնուամենայիվ, ցանկանում են առևտուր իրակացնել, միասին ապրել բարեկամության մեջ: Որպեսզի բարեկամությունը խորանա, սեպտեմբերի 12-ին, երբ արարողությունների համար բացվի Աղթամարի եկեղեցին, hայկական կողմին հրավիրելու են մասնակցելու: «Ի՞նչ ճանապարհով են գալու նրանք Վան: Առկա բաց ճամփան Վրաստանով է և շատ երկար ու վատ ճանապարհ է»,-ասում է Կանդասօղլուն: Նա հավելեց, որ հնարավոր է ձեռք բերվի համաձայնություն, որպեսզի այդ երեք օրերին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի և բաց ճանապարհով հայերը կարողանան մեկնել Աղթամար: «Սեպտեմբերի 12-ին եկեղեցին պատարագի համար է բացվելու, մինչ այդ Խաչը կտեղադրվի, այս զարգացումները շարունակություն են ունենալու»,-ասաց Կանդասօղլուն:

No comments: