Wednesday, May 26, 2010

Կհանդիպի՞ Սարգսյան–Պուտին–Էրդողան եռյակը

7or.am. 26-5-2010- Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են լուրել տարածել, թե հնարավոր է՝ հունիսին Սոչիում տեղի ունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Ղարաբաղի հարցը, և հնարավոր է՝ փաստաթուղթ մշակվի։ Իսկ հայկական կողմից ոչ մի արձագանք դեռևս չկա։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացրել են, թե իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում։

No comments: