Saturday, May 15, 2010

Թուրք պատգամավոր. «Անկարան թույլ դիրքում է հայտնվել»

7or.am. 15-5-2010- Թուրքական «Զաման» թերթը հաղորդում է, որ ԱՄՆ-ում 60 կոնգրեսականներ ներկա են եղել թուրք-ամերիկյան հավաքի ճաշկերույթին։ Ներկաներից բոլորն ընդգծել են թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու կարևորությունը և նշել, որ թուրք-ամերիկյան նման կազմակերպությունները կարևոր են Կոնգրեսի որոշումների վրա իրենց ազդեցությունն ունենալու համար։ Իր հերթին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Մալաթիայից ընտրված պատգամավոր Մեհմետ Շահինն ասել է, որ տարիներ շարունակ Ամերիկայում թուրքերը չկարողացան անհրաժեշտ չափով լոբբիստական աշխատանք իրականացնել, որի հետևանքով Հայոց ցեղասպանության բանաձևերի պայքարի ընթացքում Անկարան թույլ դիրքում է հայտնվել։ Ամերիկացի խորհրդարանականները գովեստի խոսքեր են հնչեցրել Թուրքիայի, թուրքերի նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հասցեին։

No comments: