Saturday, May 15, 2010

Նաև հայկական պատվիրակության մեղքով է Չավուշօղլուն ընտրվել ԵԽԽՎ նախագահ. Զարուհի Փոստանջյան

Tert.am. 14-5-2010- ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն կողմնակալ անձ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Չավուշօղլուի՝ երեկ ՀՀ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, թե ինքը հայտնի էր որպես օբյեկտիվ պատվիրակ, ու նաև դա էր պատճառը, որ ընտրվեց ԵԽԽՎ նախագահ։ «Ես, իհարկե, այդ կարծիքը չունեմ, որ նա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել նաև այն պատճառով, որ օբյեկտիվ պատվիրակ է»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ Չավուշօղլի՝ ԵԽԽՎ նախագահ դառնալու մեջ Վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը մեղքի իր բաժինն ուներ։ Փոստանջյանի կարծիքով՝ հայաստանյան պատվիրակությունը պետք է համապատասխան աշխատանք իրականացնի, որպեսզի Չավուշօղլուն չղեկավարի ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անկողմնակալ չէ։

No comments: