Thursday, May 13, 2010

Ղրիմի խորհրդարանը մերժել է ադրբեջանցիների երևակայության հերթական արգասիքը` «Խոջալուի դեպքերը» քննարկել

Haynews.am. 13-5-2010- Ղրիմի ադրբեջանական համայնքը դիմել է Ուկրաինայի այդ երկրամասի խորհրդարան` պահաջելով ընդունել «Խոջալուի ցեղասպանության» մասին բանաձև: Ադրբեջանցիների վառ երևակայության հերթական արգասիքը, սակայն, ամենևին էլ հետաքրքրական չի եղել Ղրիմի խորհրդարանականների համար, ովքեր ադրբեջանցիներին կոչ են արել «Ղրիմի Ռադա դիմել այնպիսի հարցերով, որոնք իսկապես մտնում են իրենց իրավասությունների շրջանակի մեջ»: Ավելին, ղրիմցի օրենսդիրները հայտնել են, որ «նման քաղաքական խնդիրները լուծվում են պետական մակարդակով, որի անհրաժեշտությունն էլ պաշտոնական Կիևը չի տեսնում»:

No comments: