Wednesday, May 26, 2010

Կայսերիի համալսարանում թուրքերը հայերեն կսովորեն

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանում բացվել է հայագիտության ֆակուլտետ, հայտնում է Anadolu գործակալությունը: Միևնույն ժամանակ նույն համալսարանում բացվել է եբրայերենի ամբիոն: Պետք է նշել, որ վերջերս նմանատիպ նախաձեռնություններով հանդես են գալիս մի շարք թուրքական համալսարաններ, որոնք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են հայագիտությանն ու հայերենի ուսուցմանը: Նշվում է նաև, որ հայագիտական բաժիններն սկսում են հեղինակություն վայելել ուսանողների և դիմորդների շրջանում:

No comments: