Tert.am. 14-5-2010- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացասական է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանը մինչև օրս չի արտահայտել իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան նորացված սկզբունքների առնչությամբ։
«Այդ փաստաթուղթը հակամարտության կողմերի հետ Մինսկի խմբի աշխատանքի արդյունքն է»,- այսօր ասել է Մամեդյարովը։
Ըստ Մամեդյարովի՝ Ադրբեջանն ընդունում է փաստաթուղթը և պատրաստ է շարունակել երկարատև խաղաղության պայմանագրին հասնելու աշխատանքը՝ Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա։
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ իր և Մինսկի խմբի համանախագահների՝ Վենետիկում հունիսի 5-ին կայանալիք հանդիպմանը, հավանաբար, կհրապարակվեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և միջնորդների միջև Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։Saturday, May 15, 2010
Մամեդյարովը կրկին խոսում է Մադրիդյանից
Tert.am. 14-5-2010- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացասական է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանը մինչև օրս չի արտահայտել իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան նորացված սկզբունքների առնչությամբ։
«Այդ փաստաթուղթը հակամարտության կողմերի հետ Մինսկի խմբի աշխատանքի արդյունքն է»,- այսօր ասել է Մամեդյարովը։
Ըստ Մամեդյարովի՝ Ադրբեջանն ընդունում է փաստաթուղթը և պատրաստ է շարունակել երկարատև խաղաղության պայմանագրին հասնելու աշխատանքը՝ Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա։
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ իր և Մինսկի խմբի համանախագահների՝ Վենետիկում հունիսի 5-ին կայանալիք հանդիպմանը, հավանաբար, կհրապարակվեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և միջնորդների միջև Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment