Wednesday, May 26, 2010

ԻՐԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՔ ԲՈՒՀԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-25-ը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում պայմանավորվել են, որ ԿԳ ոլորտում Իրանի Իսլամական Հանրպետության հետ համագործակցությունը կշարունակվի: Այսուհետ Իրանի քաղաքացիները Հայաստանում որակյալ կրթություն կստանան: Միաժամանակ շեշտադրումներ արվել` կապված կրթության որակի և կարգապահության ապահովման լրացուցիչ ջանքերի հետ: Քննարկումների արդյունքում քաղաքական տեսակետից որպես լուծում խնդիրը համարվեց լուծված և հանգուցալուծված, այն է` Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների և տեխնոլոգիաների նախարարությունը նորից պատրաստ է ճանաչել մեր երեք պետական բուհերի` Երևանի պետական բժշկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դիպլոմները` որպես արդյունք այն գործընթացի, որ պետք է արվի: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

No comments: