«Լրագիր» 14-5-2010- Գնացեք Եռաբլուր: Այնտեղ մեր միջի լավագույններն են թաղված: Գուցե նրանցից շատերը մեզանից քիչ գիտեին, գուցե նրանց ռուսերենը կաղում էր, անգլերեն էլ չգիտեին: Սակայն հայ էին: Հայ էին, որովհետև հայերեն էին մտածում: Լեզուն առաջին հերթին մտածողություն է, հետո միայն խոսք: Եռաբլուրի տապանաքարերից վերցրեք պատահական հարյուր անուն և ապա ստուգեք, թե քանիսը հայկական կրթություն ունեին, քանիսը օտար: Թվերը չեն խաբում:
Ամաչում եմ, որ նման տարրական բաներ պիտի գրեմ: Կարդացեք Լյուդվիգ Վիտգենշտեյնի (Ludwig Wittgenstein) լեզվի փիլիսոփայությանը նվիրված աշխատությունները և ամեն ինչ պարզ կլինի: Մի՞թե առանց Վիտգենշտեյնի էլ հասկանալի չէ, որ հայերեն հաց և ռուսերեն хлеб բառերը նույն նշանակությունն ունեն, սակայն էապես տարբեր ընդգրկումներ: Մի՞թե պարզ չէ, որ Պուշկինի հեքիաթներով մեծացած հայ մանուկը և Թումանյանի հեքիաթներով մեծացած մարդը տարբեր հայեր են: Կեղծ են այն պնդումները, որ իբր միայն օտար լեզվով է կարելի բարձրորակ կրթություն ստանալ: Սովորողը սովորում է, չսովորողը պատճառ է ման գալիս իր անկրթությունը հիմնավորելու համար: Եթե գիտելիքը վտարված է, օրինակ, խորհրդարանից, աշակերտն ինչո՞ւ պիտի ընդհանրապես սովորի: Ճիշտ ասած, զարմանում եմ, որ դեռ այսքան էլ սովորում են: Ապահովեք գիտելիքի արդար մրցակցություն աշխատանքի շուկայում և ամեն հայ առնվազն երեք օտար լեզու կիմանա:
Պետք չէ կրթական համակարգի թերությունները և նրա ղեկավարի ապիկարությունը կոծկել Հայկական աշխարհում (սույն արտահայտության հեղինակային իրավունքը վարչապետինն է) հայերենին տնվորի կարգավիճակ տալով: Իհարկե, օտար և խուճուճ բառերով միշտ էլ ավելի դյուրին է սեփական տգիտությունը շղարշել: Ես հայկական կրթություն ունեմ, սակայն աշխատանքս սկսել եմ մի օտար լեզվից մեկ այլ օտար լեզու թարգմանություններ անելով: Դա իմ կյանքի այդ հատվածի պահանջն էր:
Հայաստանն առաջին հերթին հայերենն է: Առաց հայերենի չկա Հայաստան: Պետք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապես պետք է բոլոր դպրոցներում բարելավել օտար լեզուների դասավանդումը: Հասկանում եմ, որ դա անելն ավելի դժվար է, քան հայերենը մատաղացու դարձնելը:
Արա Պապյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացի
13 մայիսի 2010թ.Saturday, May 15, 2010
ՀԱՅԵՐԵՆԸ ՄԱՏԱՂԱՑՈՒ ՉԷ

13 մայիսի 2010թ.
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment