Saturday, May 15, 2010

Թուրք գործարարներն իրենց հայ գործընկերներին հրավիրում են Սուրբ խաչի վերաբացմանը

Tert.am. 14-5-2010- Վան նահանգի գործարարների պատվիրակությունն այս օրերին Երևանում է։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Վանի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Զահիր Քանդաշօղլուն՝ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտված են և եկեղեցին կվերաբացվի սեպտեմբերի 12-ին պատարագի համար։ «Եկեղեցին կբացվի պատարագների համար, թույլտվությունն արդեն կա»,- ասաց նա՝ նշելով, որ եկեղեցու խաչը կտեղադրվի մինչև սեպտեմբերի 12-ը։ Քանդաշօղլուն հույս ունի, որ հայկական մյուս եկեղեցիների վերականգնողական աշխատանքները կշարունակվեն նաև ապագայում։ Ըստ նրա՝ հայկական կողմն արդեն հրավիրվել է մասնակցելու Սուրբ խաչի վերաբացման արարողությանը։ «Մենք հիմնականում հրավիրում ենք զբոսաշրջության ոլորտի մեր գործընկերներին, գործարարներին, նաև՝ լրագրողներին»,– ասաց Զահիր Քանդաշօղլուն։

No comments: