Monday, June 7, 2010

Ռուսաստանը կլինի հայկական ատոմակայանի սեփականատերը

Tert.am. 7-6-2010- Ռուսաստանը ցանկանում է դառնալ Հայաստանի նոր ատոմակայանի համասեփականատերը։ Այս մասին այսօր հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։ Նա ասել է, որ ներկայում կորպորացիան անցում է կատարում աշխատանքի նոր գործիքների։ «Առաջին անգամ մենք տնօրինելու են ատոմակայաններն արտերկում, բայց ոչ միայն կառուցելու ենք, այլև տնօրինելու և շահագործելու ենք 60 տարվա ընթացքում»,-ասաց նա։ Նա հիշեցրեց, որ «Ռոսատոմէկսպորտն» իրականացնում է նոր էներգաբլոկի շինարարության նախագծային աշխատանքները։

No comments: