«Ազատության նավախմբի» ակտիվիստներով Գազա ուղևորվող իռլանդական «Ռեյչել Քորի» նավը գրավել են իսրայելցի զինվորականները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման ակտիվիստներից մեկին։
Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք գործողության ընթացքում ուժ գործադրվել է, թե ոչ։ Իսրայելի ժամանակով ժամը 5-ին ակտիվիստ Գրետա Բեռլինը Associated Press-ին հայտնել է, որ նավը Գազայի հատվածի ափին է մոտեցել մինչև 56 կմ հեռավորությամբ։ «Ռեյչլ Քորիին» ուղեկցել են իսրայելական ռազմածովային ուժերի 2 նավեր և մեկ նավակ։
Իռլանդական նավն ուղևորվել էր դեպի Գազայի հատված մայիսի 31-ին։ Հենց այդ ժամանակ էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները գրոհով վերցրին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որում գտնվում էին «Ազատության նավախմբի» շարժման ակտիվիստներ աշխարհի տարբեր երկրներից։ Նավախումբը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի հատված։ Գրոհի հետևանքով տարբեր տվյալներով մահացել է 9-19 մարդ։Saturday, June 5, 2010
Իսրայելը գրավեց նաև Իռլանդական նավը
«Ազատության նավախմբի» ակտիվիստներով Գազա ուղևորվող իռլանդական «Ռեյչել Քորի» նավը գրավել են իսրայելցի զինվորականները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման ակտիվիստներից մեկին։
Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք գործողության ընթացքում ուժ գործադրվել է, թե ոչ։ Իսրայելի ժամանակով ժամը 5-ին ակտիվիստ Գրետա Բեռլինը Associated Press-ին հայտնել է, որ նավը Գազայի հատվածի ափին է մոտեցել մինչև 56 կմ հեռավորությամբ։ «Ռեյչլ Քորիին» ուղեկցել են իսրայելական ռազմածովային ուժերի 2 նավեր և մեկ նավակ։
Իռլանդական նավն ուղևորվել էր դեպի Գազայի հատված մայիսի 31-ին։ Հենց այդ ժամանակ էր, որ Իսրայելի հատուկ ծառայությունները գրոհով վերցրին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որում գտնվում էին «Ազատության նավախմբի» շարժման ակտիվիստներ աշխարհի տարբեր երկրներից։ Նավախումբը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի հատված։ Գրոհի հետևանքով տարբեր տվյալներով մահացել է 9-19 մարդ։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment