Thursday, June 3, 2010

Ի՞նչ արժե Չերչիլի սիգարը

2 հազար դոլար: Այս գինն են նախատեսել Ուինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) անձնական իրերի աճուրդի կազմակերպիչները Christie's-ում: Անգլիայի վարչապետ (1940-1945 և 1951-1955) Սըր Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր-Չերչիլը, որը անցել է երկրորդ համաշխարհային պատերազմը, ստացել Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում, բրիտանացիների կարծիքով պետության գոյության ընթացքում ամենաակնառու գործիչն է: Աճուրդի են հանվել նրա ձեռագրերը, գրքերը, լուսանկարները, չծխած սիգարը և այլ իրեր: Այս հավաքածուն պատկանում է Forbes ամսագրի գլխավոր խմբագիր Մալքոլմ Ֆորբսին, ում 30 տարի է պետք եկել՝ այն ձեռք բերելու համար: Հավաքածուն կվաճառվի մասերով. առաջինը` Լոնդոնում, հետո` Նյու Յորքում, երրորդ մասը կվաճառվի դարձյալ Լոնդոնում 2011 թ. գարնանը: Ամենաարժեքավորն այս աճուրդում թերևս Սըր Չերչիլի օրագիրն է, որտեղ գրանցված են 1939-1945թ. գործնական հանդիպումները Ֆրանկլին Ռուզվելտի, Շառլ դե Գոլի, Իոսիֆ Ստալինի, Բրիտանիայի թագավոր Գեորգ 6-րդի և այլ պաշտոնյաների հետ: Կազմակերպիչները կանխատեսում են աճուրդից ստանալ 1.5 միլիոն դոլար հասույթ:

No comments: