Saturday, August 7, 2010

Լույս է տեսել «Տիգրան Մեծ» պատմավեպը եւ Նիկողայոս Ադոնցի «Տիգրան Մեծ» գիրքը

News.am. 668620106 - Լույս է տեսել հայագետ Նիկողայոս Ադոնցի «Տիգրան Մեծ» արքայի մասին ուսումնասիրությունների գիրքը եւ «Տիգրան Մեծ» պատմավեպը։ Օգոստոսի 6-ին հեղինակ Արմեն Մալխասյանը եւ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը նշեցին, թե գրքերի լույս ընծայումը նվիրված է Տիգրան Մեծի 2150 ամյակին, որը լրանում է այս տարի։ «Տիգրան Մեծ» պատմավեպը ներկայացնում է Տիգրան Երկրորդի գահակալման սկիզբը, նրա կյանքը։ Գրքում Տիգրան Մեծը բացի արքայից, ներկայացված է նաեւ որպես սովորական մարդ՝ իր ապրումերով եւ հետաքրքրությունների շրջանակով, ընկերներով։ «Նկարագրություններ կան նվիրված՝ մայրաքաղաքի Արտաշատի կյանքին։ Պատմավեպը գեղարվեստական է, սակայն հիմնական պատմական տվյալները իրական են»,-ասաց հեղինակ Արմեն Մալխասյանը։ Նիկողայոս Ադոնցի «Տիրգրան Մեծ» գիրքը ներկայացրեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ մեծանուն հայագետի մահվանից 65 տարի անց առաջին անգամ է, որ հայերեն տպագրվում է նրա ուսումնասիրությունները։

No comments: