Friday, October 8, 2010

Ադրբեջանցի քննիչները մարդկանց դիակները վաճառում են նրանց հարազատներին

Panorama.am. 8-10-2010- Քանի իրավապահ մարմինների ղեկավարները քողարկում են իրենց ենթակաների հանցագործությունները, իրավակիրառ պրակտիկան Ադրբեջանում համապատասխան արդյունք չի գրանցի: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է իրավապաշտպան Վիդադի Իսկենդերովը:
Նրա խոսքերով, Գլխավոր դատախազ Զակիր Գարալովի հորդորը՝ ուշադրություն չդարձնել ԶԼՄ-ի և հասարակական կարծիքի վրա բերել է նրան, որ Գեյչայի շրջանի դատախազության նախկին քննիչ Ավթանդիլ Բաբաևի հարցով քրեական գործը արգելակվել է:
Բաբաևը մեղադրվում է Գեյչայի շրջանի 17-ամյա մի քաղաքացու դին՝ 800 մանաթի (մոտ 1000 դոլար) դիմաց, նրա ընտանիքին հանձնելու համար: Պատանու դին ծնողներն էր հանձնվել միայն այն ժամանակ, երբ քննիչը կաշառքը ստացել էր: Պատիժ չեն կրել նաև այդ գործով փորձագետներ Միրզաևն ու Ամիրասլանովը, ովքեր ստորագրել էին եզրակացության տակ: Հակառակը, Ամիրասլանովը նշանակվել է Զակատալի շրջանի բժշկական փորձագիտության կենտրոնի ղեկավար:
Ավթանդիլ Բաբաևը Գլխավոր դատախազության կողմից ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, և իրավապաշտպան Իսկենդերովի փոխանցմամբ նոր նշանակում է ստացել Նախիջևանում՝ հասարակության աչքից հեռու:

No comments: