Friday, October 8, 2010

Հակ երիտասարդներն այսօր կպահանջեն ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակը

Tert.am. 8-10-2010- Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներն այսօր՝ ժամը 14:30-ին, երթ կանցկացնեն՝ Ազատության հրապարակը անհապաղ ժողովրդին վերադարձնելու պահանջով։
Երթը կսկսվի Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտից (Կորյուն 19ա)։
«Մենք ամեն գնով վերանվաճելու ենք Ազատության հրապարակը»,- հայտարարում են ՀԱԿ երիտասարդները։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանը մի քանի անգամ մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու Հայ ազգային կոնգրեսի հայտերը։ ՀԱԿ–ը հայտարարել է, որ սկսում է Ազատության հրապարակը վերանվաճելու գործընթաց։
ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին։

No comments: