Friday, October 8, 2010

Թուրքերը նեղացել են Մեդվեդևից, որը Կիպրոսում աջակցություն է հայտնել Նիկոսիային

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ պաշտոնական այցով ժամանել է Կիպրոս: Սա պատմության մեջ Ռուսաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է կղզի, որն իրակաանցվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50–ամյակի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստին»։
ՌԴ նախագահը Նիկոսիայում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Նիկոսիային՝ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում։
«Նպատակը, բնականաբար, միասնական պետությունն է, որը կունենա միասնական արդարադատություն, միջազգային և ընդհանուր ինքնավարություն, – ասել է Մեդվեդևը և հավելել,– Մենք ձգտում ենք, որ խնդրի կարգավորումը համապարփակ լինի ու բխի բոլոր կիպրոսցիների շահերից՝ ինչպես հույների, այնպես էլ թուրքերի»։
Լրագրողների այն հարցին, թե Կիպրոսին ի՞նչ է սպառնում Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումից, ՌԴ նախագահն ասել է. «Պատասխանում եմ ուղիղ. Կիպրոսին այդ հանգամանքը ոչ մի կերպ չի կարող սպառնալ»։
Նշենք, որ երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել։ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵՄ բոլոր երկրների հետ Ռուսաստանի վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցում։
Ի դեպ, թուրքական Milliyet–ը Մեդվեդևի այցը ներկայացրել է որպես «թուրքերին նեղացնող» քայլ։

No comments: