Monday, October 11, 2010

Թուրք փորձագետ. «Մինչև Թուրքիայի ընտրությունները Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց չի լինի»

7Or.am. 11-10-2010- «Ամենից առաջ մենք խոսել ենք այս արձանագրությունների անարդյունավետության մասին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ է, այլ ոչ թե ԱՄՆ-ի։
Եթե դուք ցանկանում եք լուծել ղարաբաղյան հակամարտությունը, պետք է անպայման Ռուսաստանի հետ պայմանավորվեք։ Երբ ստորագրվում էին ցյուրիխյան արձանագրությունները, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հետին պլանում էր։ Սակայն արձանագրությունների ստորագրումը և դրանք կյանքի կոչելը տարբեր բաներ են։ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Ռուսաստանն աշխուժացրեց իր քաղաքականությունը տարածաշրջանում»,- Trend–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Անկարայում Գազայի ինստիտուտի պրոֆեսոր Յուսուֆ Ղալաչօղլուն՝ ընդգծելով, որ մինչև Թուրքիայի ընտրությունները Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց չի լինի։

No comments: